Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ՀՀԿ քարոզարշավին լծվել է նաեւ «Հայկական էլեկտրացանցեր» ընկերության ղեկավարությունը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ՀԷՑ գլխավոր տնօրեն Եվգենիյ Բիբինն օրերս մեծ ժողով է հրավիրել, որը նվիրել է առաջիկա ընտրություններին: «Մենք միաձայն սատարում ենք ՀՀԿ-ին»,-ասել է նա ՀԷՑ մասնաճյուղերի ղեկավարներին ու վարչությունների պետերին: Ավելին, մեր տեղեկություններով` ՀԷՑ աշխատակիցներից պահանջում են բաժանված ցուցակներում լրացնել ընտանիքի անդամների անուն-ազգանունները, անձնագրային տվյալները եւ այսպես շարունակ: ՀԷՑ լրատվության վարչության պետ Նատալյա Սարջանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, ինչպես եւ սպասում էինք, հերքեց այս լուրերը: «Մի վարչության պետ էլ ես եմ, իմ ներկայությամբ չի եղել նման ժողով»,-ասաց նա:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ