Վարչական շրջաններում հիմնանորոգվելու է 12 հենապատ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության 2014 թվականի ծրագրով նախատեսվում է մայրաքաղաքի Արաբկիր, Աջափնյակ, Էրեբունի, Նորք-Մարաշ, Ավան և Կենտրոն վարչական շրջաններում հիմնանորոգել 12 հենապատ: Աշխատանքները մեկնարկել են մայիսի 20-ին, և ներկայում արդեն 9 հենապատի նորոգումն  ավարտվել է: Հիմնանորոգման ընթացքում նորերով են փոխարինվում ոչ միայն քանդված կամ քարաթափված ամբողջական հատվածներ, այլ նաև կառուցվում են ջրահեռացման նոր համակարգեր:

Զուգահեռաբար իրականացվում են նաև հենապատերի ընթացիկ նորոգման աշխատանքներ: Այս դեպքում հիմնական շեշտը դրվում է առանձին տեղերում կոտրված կամ վնասված քարերի փոխարինման ու հենապատի նախնական տեսքի վերականգնման վրա:




Լրահոս