Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացվեց Տավուշի և Գեղարքունիքի մարզերում հրատապ լուծում պահանջող որոշ խնդիրների լուծման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից 147 միլիոն դրամ հատկացնել Տարածքային կառավարման նախարարությանը:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն ասաց, որ Տավուշի մարզ կատարած այցելության ընթացքում համայնքային հանդիպումների ժամանակ բարձրացվել են մի շարք խնդիրներ, և Հովիկ Աբրահամյանի կողմից տրվել է համապատասխան հանձնարարական՝ նշված խնդիրները կարգավորելու համար:
Մասնավորապես, կարևորվել են Տավուշի մարզի Չինարի համայնքի տարածքում առավել վտանգավոր հատվածներում բնակչության տեղաշարժի անվտանգության ապահովման հենապատի կառուցման, Չինարի համայնքի դպրոցի պատուհանների վերատեղադրման, Այգեձոր համայնքում ոռոգման ջրատարի կառուցման և ջրատարի ամրացման համար գաբիոնե հենապատի կառուցման խնդիրները:
Նա նշեց նաև, որ այս տարի տեղի ունեցած քամիների հետևանքով Գեղարքունիքի մարզի որոշ համայնքներում առաջացել են հրատապ լուծում պահանջող խնդիրներ:
Նա հավաստիացրեց, որ քամու հետևանքով ամբողջությամբ քանդվել է շուրջ 100 քմ մակերեսով թիթեղյա ծածկը, իսկ մնացած հատվածը պոկվել է: