ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովելու նպատակով կբացվի ծառայության արտաբյուջետային հաշիվ: Այս նախաձեռնությունն այսօր արժանացավ Կառավարության հավանությանը:
Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նշեց, որ 2014 թվականի հունվարի 8-ից, օրենսդրական փոփոխությունների արդյունքում, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն են ներկայացվում նաև ոչ բողոքարկելի դարձած վարչական ակտերը, և արտաբյուջետային հաշիվ բացելու անհրաժեշտությունը պայմանավորված է այդ ակտերից ստացած գումարը մուտքագրելով:
Նախագծի իրականացման անցած 6 ամսվա ընթացքում կատարման է ներկայացվել թվով 20.963 վարչական որոշում և բռնագանձման ենթակա 654 միլին 687 հազար դրամ գումար: