Բա որ չկա, ինչո՞ւ եք գրում. վարչապետը՝ նախարարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարութունն այսօրվա նիստում փոփոխություն կատարվեց Երևան քաղաքի Ադոնց փողոցում Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրում:

Նախագծում նշվում է, որ շենքային համալիրի կառուցման նախագծով՝ բնակարանների դիրքերը փոփոխված են: Առկա գործակիցների կիրառմամբ 1քմ-ի միջին գինը ողջ շենքի մասով ավելացել է՝ կազմելով 297,830 դրամ՝ 276,500-ի փոխարեն: Նախագծով նախատեսված  տեղակայման դիրքի գործակիցների կիրառմամբ 1քմ միջին գինը կկազմի 276,501 դրամ:

Հարցը ներկայացնելուց հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանին հարցրեց, թե ինչու է գումարի չափն ավել գրված նախագծում, չէ՞ որ ավելացում չի լինելու: Նախարարն էլ արձագանքեց, որ խմբագրական սխալ է եղել:

«Բա որ չկա, ինչո՞ւ եք գրում, մտածու՞մ եք` չենք կարդում»,-ասաց Հ. Աբրահամյանը:




Լրահոս