ԿԸՀ-ն հրապարակել է մայիսի 6-ի ընտրություններին մասնակցող կուսակցությունների հաշվեհամարներին փոխանցված եւ այժմ առկա ֆինանսական միջոցների մասին զեկույց: Ըստ այդմ, ԲՀԿ նախընտրական հիմնադրամ է փոխանցվել 54 մլն դրամ, որից, ապրիլի 16-ի դրությամբ, հիմնադրամում մնացել է 18 մլն 403 հազար 440 ՀՀ դրամ: «Ժառանգություն» կուսակցության նախընտրական հիմնադրամում, ապրիլի 17-ի տվյալներով, եղել է 72 մլն 797 հազար 400 դրամ, որից այժմ մնացել է 37 մլն 496 հազար 190 դրամ: ՀԱԿ-ի նախընտրական հիմնադրամին փոխանցվել է 4 մլն 599 հազար դրամ, որի մնացորդն այժմ կազմում է 1 մլն 111 հազար դրամ: ՀՅԴ-ի նախընտրական հիմնադրամին փոխանցվել է 23 մլն 148 հազար դրամ, որի մնացորդն այժմ կազմում է 2 մլն 994 հազար 140 դրամ: Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախընտրական հիմնադրամին է փոխանցվել 2 հարյուր 55 հազար դրամ, որի մնացորդը կազմում է 55 հազար դրամ: Հայաստանի կոմունիստական կուսակցության հիմնադրամին փոխանցվել է 1 մլն 4 հարյուր հազար դրամ, որից այժմ հիմնադրամում առկա է 884 հազար 885 դրամը: ՀՀԿ-ի նախընտրական հիմնադրամին է փոխանցվել 77 մլն 886 հազար 780 դրամ, որից այժմ առկա է 27 մլն 877 հազար 450 մլն դրամը: «Միավորված հայեր» կուսակցության նախընտրական հիմնադրամին փոխանցվել է 490 հազար 980 դրամ, որից մնացել է 146 հազար դրամ: ՕԵԿ-ի նախընտրական հիմնադրամում կար 22 մլն 613 հազար 400 դրամ, որից իրականացված ծախսերի արդյունքում այժմ կա 5 մլն 695 հազար 400 դրամ: