Կիրառությունից կհանվեն «2010» թվագրմամբ դրոշմանիշները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացվեց 2014 թվականի հոկտեմբերի 1-ից կիրառությունից հանել Հայաստան ներմուծվող կամ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող` ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման համար «2010» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշները:

Նոր որոշման համաձայն` սահմանվեց, որ 2015 թվականի հունիսի 1-ից Հայաստանում արգելվում է ներմուծված կամ Հայաստանի Հանրապետությունում արտադրված` «2010» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված արտադրանքի իրացումը:




Լրահոս