ԲՀԿ-ն դեմ է Սերժ Սարգսյանի ներկայացրած օրինագծին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի այսօրվա նիստում քվեարկության է դրվել Սերժ Սարգսյանի ներկայացրած «2014թ. մայիսի 23-ին ՀՀ կառավարության և Վերակառուցման զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված կրթության բարելավման ծրագրի վարկային համաձայնագիրը» վավերացնելու մասին հարցը։ Մինչ այս վարման կարգով հանդես եկավ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

«ԲՀԿ խորհրդարանական խմբակցությունը քանիցս ասել է՝ մեզ համար ընդունելի չէ վարկային պարտավորություններն անընդհատ և հետևողականորեն ավելացնելը՝ դրանով իսկ մեր արտաքին պարտքը հասցնելով հոբելյանական 5 միլիարդի սահմանագծին»,– նշեց նա:

Չնայած ԲՀԿ-ն դեմ է, բայց օրինագիծն ընդունվեց 72՝ կողմ, 26՝ դեմ և 15՝ ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։




Լրահոս