2001թվականի սեպտեմբերի 11-ին իսլամական «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության կողմից իրականացվել են մի շարք ահաբեկչական հարձակումներ Նյու Յորքում, Միացյալ Նահանգներում։
«Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման 19 գրոհայիններ առևանգել էին չորս մարդատար ուղղաթիռ: Դրանցից երկուսը՝ «American Airlines Flight 11»-ը և «United Airlines Flight 175»-ը, ուղարկվել էին Մանհեթեն, որտեղ բախվել էին Համաշխարհային առևտրի կենտրոնի Հյուսիսային և Հարավային աշտարակներին։ 2 ժամվա հրդեհից հետո աշտարակներն ընկնում են։ Առևանգված օդանավներից երրորդը ուղարկվել էր դեպի Պենտագոն, իսկ չորրորդը` ընկել Փենսիլվանիա նահանգում։