Արևմտյան Կանադայի Ալբերտա գավառի մեգապոլիսներից մեկում՝ Կալգարիում, ձյան պատճառով մոտ 30 հազար բաժանորդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի: Այս մասին տեղեկացրել է CBC-ն:
«Այս պահին իրավիճակը քաղաքում շարունակում է մարտական գործողություններ հիշեցնել», – հայտարարել է Կալգարիի քաղաքապետ Նահիդ Նենշին: Նա նշել է, որ վթարային բրիգադներն արագ կերպով վերացնում են երկուշաբթի-չորեքշաբթի օրերին անսպասելի տեղացած ձյան հետևանքները:
Որոշ տեղերում ձյան շերտը կազմել է 20 սմ. դրա ծանրությունից հարյուրավոր ծառեր են տապալվել, որոնք իրենց հերթին կտրել են բազմաթիվ էլեկտրալարեր: Չորեքշաբթի Կալգարիում, ուր ապրում է 1 մլն-ից ավել մարդ, չէին աշխատում տասնյակ դպրոցներ, փակ էր գազանանոցը: