Ազգային ժողովի պատգամավորները, հատկապես՝ հանրապետականները, այս էլ որերորդ անգամ անտեսում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ «խրամատը չլքելու» մասին հորդորները:
Հիշեցնենք, որ ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ ՀՀ նախագահն Ազգային ժողովը համեմատել էր խրամատի հետ, իսկ նիստերից բացակայող պատգամավորներին՝ խրամատը լքած զինվորների:
Այսօր Ազգային ժողովի առաջին քառօրյայի վերջին օրն է, և նիստերի դահլիճը գրեթե դատարկ է. նույնիսկ հիմնական զեկուցողներին հարց տվողներ չեն լինում: Փաստորեն, ՀՀԿ-ականները չեն հարգում նույնիսկ իրենց ղեկավարի խոսքը: