Արևի մակերեսի վրա տեղի է ունեցել 2012-ից մինչ օրս գրանցված էներգիայի ամենահզոր ժայթքումը. տեղեկացնում է CBS News-ը:
Այս երևույթը կարող է վնասել էներգամատակարարման համակարգը, խաթարել արբանյակային և ռադիոկապը:
Գիտնականնրի խոսքով՝ չորեքշաբթի լույս հինգշաբթի գիշերն Արևի վրա հզորագույն էլեկտրամագնիսական պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով տիեզերք մղված պլազմայի ամպը թռչում է երկրի ուղղությամբ:
Գիտնականներն առայժմ դժվարանում են ասել, թե երբ այն կհասնի երկրագնդին և մեր մոլորակի որ մասին կհարվածի: