Մերձմոսկվայի դատարանի որոշմամբ, ձերբակալվել է նախկին շաբաթ Խիմկի քաղաքում նավթային ընկերության մենեջերի և նրա երեք երեխաների սպանության մեջ կասկածվող Մոսկվայի բնակիչը: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը:
Մոսկվայի մարզի դատախազության պաշտոնական ներկայացուցիչ Եկատերինա Իգումնովան գործակալությանը տեղեկացրել է, որ հետաքննության վարկածով Կոլեսնիկովը սեպտեմբերի 7-ին Խիմկիում գտնվող իր սեփական տանը խեղդել է 33-ամյա կնոջը, ինչից հետո հրկիզել է տունը: Հրդեհի պատճառով զոհվել են նաև նրա երեք անչափահաս երեխաները: