ՀՀ ԱԺ «Ժառանագություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն առաջարկեց սոցիալական ծրագրերն իրականացնել սեփական միջոցներով, ոչ թե արտոնյալ վարկեր վերցնելով:
Հիշեցնենք, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն Ազգային ժողովում ներկայացրեց 2014 թվականի մայիսի 23-ին Հայաստանի և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրված «Սոցիալական պաշտպանության վարչարարության 2-րդ ծրագրի» ֆինանսավորման համաձայնագիրը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատրաստվում է արտոնյալ վարկ վերցնել:
«Եկեք փորձենք և հասկանանք: Դուք առաջարկն արեք, մենք խորհրդարանում կքննարկենք: Ինձ թվում է` հնարավորությունը լավն է: Պետք է հասկանանք, որ այդ արտոնյալ վարկերը մի օր չեն լինելու»,- ասաց Թևան Պողոսյանը:
Պատգամավորի խոսքով՝ սեփական միջոցներով այս ծրագրերն իրականացնելը թույլ կտան նաև տեսնել տվյալ ոլորտում առկա խնդիրները:
«Դուք ասացիք, որ Ձեզ համար միևնույն է, թե ինչ միջոցներով կիրականացվեն այս ծրագրերը: Մենք էլ առաջարկում ենք սեփական միջոցներով դրանք իրականացնել, ոչ թե վարկեր վերցնելով»,- նշեց Թ. Պողոսյանը: