Երկրի օզոնային շերտը վերականգնվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱԿ-ի՝ շրջակա միջավայրի ուսումնասիորւթյան ծրագրի շրջանակներում անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ Երկրի օզոնային շերտը սկսել է վերականգնվել:
Գիտնականները նշել են, որ Անտարկտիդայի վերևում օզոնային անցքը դադարեցրել է իր տարեկան աճը, սակայն պետք է անցնեն դեռ տասնյակ տարիներ, մինչև այն կսկսի փոքրանալ:

Դրական տեղաշարժի պատճառը, ըստ գիտնականների, որոշ քիմիական նյութերի արտադրանքի արգելքն է, որոնց թվում է աերոզոլային փաթեթավորումներում և սառնարաններով օգտագործվող քլորֆտորածխածինները:




Լրահոս