Մարտեր առանց կանոնների մարզաձևում աշխարհի չեմպիոն Անդրեյ Օրլովսկին (22-10) Անտոնիո Սիլվայի (Բիգֆուտ) հետ շաբաթ օրը սպասվող ռևանշ մենամարտի նախօրեին պատասխանել է մի քանի հարցի. գրում էbloodandsweat.ru-ն:
Բիգֆուտի հետ ռևանշի մասին. «Բիգֆուտը զբաղեցնում է վարկանշային աղյուսակի 4-րդ տեղը. այնպես որ, հավանաբար, դա շատ կարևոր մարտ է լինելու: Ինձ համար հեշտ չի լինի, բայց ես պատրաստ եմ մենամարտին:
Մեր առաջին հանդիպմանը Բիգֆուտը շատ ծանր էր, շատ ուժեղ, ընդ որում, ես չափերով զիջում էի նրան: Այն ժամանակ ես 107 կիլոգրամ էի, բայց հիմա մի փոքր ծանր եմ և շատ ժամանակ եմ հատկացրել մարզչիս հետ պարապմունքներին: Անկասկած, սա ուրիշ մարտ է լինելու»:
Մենամարտին պատրաստվելու մասին: «Անկեղծ ասած, դա ինձ համար իսկապես շատ բարդ ճամբար էր: Ես մարզչին բերել էի Ռուսաստանից, նա ինձ ստիպել է առավոտյան հիմնական մարզումից առաջ հավելյալ մարզում անցկացնել՝ սպրինտ վազել և աշխատել բռնցքամարտի ծանր տանձով: Ես հոգնել եմ, ուզում եմ ավարտել մարզումներս և վերջապես անցկացնել մարտը»:
Բրազիլիայում ելույթի մասին. «Ես կգերադասեի կռվել ԱՄՆ-ում, բայց ամեն բան որոշում է UFC-ը: Համենայն դեպս, Բրազիլիայում 6 մարդ իմ կողմից կլինի: Ես դա հաստատ գիտեմ, որովհետև երբ Բրազիլիա ժամանեցի, մամուլի ասուլիսի ճամանակ շփվեցի մի քանի ոստիկանի հետ: Այնպես որ, ամեն բան կարգին կլինի»: