Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների պետական հանձնաժողովը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները, ցուցաբերելով բարի կամք եւ կողմնակցություն Ժնեւյան կոնվենցիաների դրույթներին, Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի օժանդակությամբ Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչներին են հանձնել 2014թ. սեպտեմբերի 5-ին ԼՂՀ սահմանը Մարտակերտի շրջանում ինքնուրույն հատած եւ ԼՂՀ համապատասխան ծառայությունների կողմից ձերբակալված Ջավիդ Սամիր օղլու Մուզաֆարզադեին՝ 1999թ. ծնված, Միր-Բաշիր քաղաքի անչափահաս բնակչին:
Փոխանցումը տեղի է ունեցել սեպտեմբերի 11-ին՝ տեղական ժամանակով ժամը 15.04-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանի հատվածում Բաշ Քարվենդ գյուղի մոտակայքում: