Հիմա ես նպաստե՞լ եմ, թե՞ կազմակերպել, թե՞ խումբ ստեղծել. Միսակ Մարտիրոսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի հասկանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, մեկնարկեց Դատական կարգադրիչների գործով դատական քննությունը:

Ամբաստանյալ, Դատական կարգադրիչների ծառայության նախկին նախագահ Միսակ Մարտիրոսյանն իրեն մեղավոր չճանաչեց` հայտարարելով, որ չի հասկանում` իրեն ինչում են մեղադրում, ինչ մեղադրանք է իրեն առաջադրվել:

«Հիմա ես կայուն հանցավոր խու՞մբ եմ ստեղծել, թե՞ մասնակցել եմ դրա ստեղծմանը: Հափշտակություննե՞ր եմ արել, թե՞ նպաստել դրան: Ու ընդհանրապես` ի՞նչ է նշանակում` նախնական համաձայնությամբ ու անձամբ: Եթե նախնական համաձայնություն կա, ինչո՞ւ Անգին Ղուկասյանին մեղադրանք չի առաջադրվել այս մասով»,- հարց ուղղեց ամբաստանյալը:

Դատախազը պարզաբանեց, որ, հնարավոր է, լինի նախնական համաձայնություն, ապա գումարը վերցնի միայն մեկը:

Դատավորի հարցին՝ իրեն մեղավոր ճանաչում է, թե՝ ոչ, Մարտիրոսյանը պատասխանեց. «Անհարմար է: Այստեղ մեղադրանք գոյություն չունի: Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում»:




Լրահոս