Հարուցվել է քրեական գործ՝ Հովհ. Թոքմաջյանին վարկաբեկելու պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 10-ին Հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ` «www.facebook.com» սոցիալական ցանցի՝ ՀՊՃՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանին պատկանող անձնական էջին ապօրինի տիրանալու դեպքի առթիվ:

2014 թվականի սեպտեմբերի 05-ին ՀՊՃՀ Տեղեկատվական և Հաղորդակցման տեխնոլոգիաների վարչության պետ Վլադիմիր Խոեցյանը ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը, անհայտ անձը, անհայտ եղանակով տիրացել է «www.facebook.com» սոցիալական կայքի՝ ՀՊՃՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանին պատկանող անձնական էջին և նշված էջում որպես ընկերներ գրանցված օգտատերերին տարածել վերջինիս վերաբերյալ վարկաբեկիչ տեղեկություններ:

Նախապատրաստված նյութերը սեպտեմբերի 10-ին ստացվել են Հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունում եւ նույն օրը հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասով, կատարվում է նախաքննություն:




Լրահոս