Աղվան Հովսեփյանը թող 10 մարդկանց սպանողների ցուցակը հրապարակի: Անդրադառնալով նախկին դատախազի այն դիտարկմանը, թե Մարտի 1-ի գործով բոլոր բացահայտումներն արված են, Armlur.am-ի հետ զրույցում նշեց ՀԱԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
«Եթե բացահայտել է, թող հրապարակի այդ մարդկանց սպանողների անունները՝ թե ովքեր են հրամայել, ովքեր են կատարել»,- ընդգծեց Արամ Մանուկյանը:
Հիշեցնենք, որ այսօր Աղվան Հովսեփյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե Մարտի 1-ի գործով բոլոր բացահայտումներն իրականացված են:
«Մարտի 1-ի գործով բազում դրվագներ են բացահայտվել, մի շարք մարդիկ դատապարտվել են, և նրանցից որևէ մեկի դատավճիռը չի բեկանվել կամ փոփոխվել»,- ասել էր Հովսեփյանը: