«Շրի-Լանկայի մի բնակչուհի կարող է գլխատվելու միջոցով մահապատժի ենթարկվել Սաուդյան Արաբիայում 13-ամյա աղջկա վրա անեծք դնելու համար»,-գրում է The Guardian-ը: Աղջկա հայրը պատմել է, որ երբ ընտանիքով գնացել են գնումների, աղջիկը հանկարծ սկսել է իրեն աննորմալ պահել, երբ մոտեցել է շրիլանկացի կնոջը: Հայրը հայց է ներկայացրել այդ կնոջ դեմ` պահանջելով ձերբակալել նրան: Նշենք, որ Սաուդյան Արաբիան բացարձակ միապետություն է, որը չունի Քրեական օրենսգիրք, եւ դատական որոշումները հիմնված են դատավորների` Շարիաթի կանոնների մեկնաբանության վրա: «Կախարդության մեջ մեղադրվող մարդը միշտ պատժի է ենթարկվում»,-ասել է մարդու իրավունքների ակտիվիստ Ուալիդ Աբու ալ-Խաիրը:
ԱՆԵԾՔԻ ՀԱՄԱՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ