Armlur.am-ի աղբյուրները տեղեկացնում են, որ Սյունիքի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել նախկին մարզպետ Վահե Հակոբյանի տեղակալ Աշոտ Մարդյանը:
Մեզ հետ զրույցում Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հաստատեցին այդ տեղեկությունը:
Այժմ, օրենքով սահմանված կարգով, Աշոտ Մարդյանը փոխարինում է մարզպետին:
Հիշեցնենք, որ Վահե Հակոբյանը, իր դիմումի համաձայն, անցած շաբաթ ազատվել է մարզպետի պաշտոնից և նշանակվել տարածքային կառավարման նախարարության Ջրային պետական կոմիտեի պետ: