Իշխանությունը թալանում է ժողովրդին. Լևոն Զուրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների կատարման ու 2013 թվականի տարեկան հաշվետության քննարկման  ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, թե այս տարիներին տեղի է ունեցել պետական գույքի ոչ թե օգտագործման իրավունքի փոփոխություն, այլ՝ նվիրատվություն:

«Որոտանի սեփականաշնորհումը նման մի հանցավոր գործարք է: Հիմա մեզ բերում են այս հաշվետվությունն ու փորձում են համոզել, որ  ներկայացնում են մասնավորեցման գործընթացները Հաաստանում: Սիրելինե՛րս, այս մասնավորեցման ծրագիրն ու հաշվետվությունը վաղուց դարձել են ընդամենը մի քողարկում շատ ավելի խոշոր գործարքների, որոնք չեն ներգրավվում այս մասնավորեցման ծրագրի մեջ և կատարվում են Ազգային ժողովը շրջանցելով: Այս հաշվետվությունները վաղուցվանից դարձել են թղթի կտոր: Մենք այս հաշվետվությանը չենք կարող դրական վերաբերվել, քանի որ սա հայ ժողովրդին խաբելու տարբերակներից է»- ընդգծեց նա:

ՀԱԿ պատգամավորը նշեց, որ նման բոլոր վաճառքներից օգտվում են իշխանավորներին մոտ կանգնած անձինք: «Այսօր իշխանությունը թալանում է ժողովրդին», – եզրափակեց նա:




Լրահոս