Պիստորիուսը կանխամտածված չի սպանել իր ընկերուհուն (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարավաֆրիկյան հանրապետությունից պարաօլիմպիկ խաղերի չեմպիոն Օսկար Պիստորիուսն անմեղ է ճանաչվել: Դատարանը որոշել է, որ նա մեղավոր չէ իր ընկերուհու՝ Ռևա Սթենկամպի կանխամտածված սպանության մեջ: Դատարանի դահլիճում գտնվող մարզիկի հարազատները և Պիստորիուսը հազիվ էին զսպում իրենց արցունքները, տեղեկացնում է Lifenews.ru-ն:

Դատաքննությունն ավարտվել է Ստենկամպի սպանությունից 19 ամիս անց: Ողբերգությունը կատարվել է 2013թ.-ի փետրվարի 13-ին: Աղջիկը որոշել էր Պիստորիուսին անակնկալ մատուցել Սուրբ Վալենտինի օրվա առթիվ և գաղտնի ներխուժել էր նրա բնակարան: Մարզիկը նրան կողոպտիչի տեղ էր դրել և մի քանի անգամ կրակել նրա ուղղությամբ: Աղջիկը ստացել էր գլխի, ձեռքի, կրծքի վնասվածքներ:

Պիստորիուսի խոսքով, նա ձայներ է լսել լոգարանից, սակայն դուռը փակ է եղել: Մարզիկը փորձել է բացել այն: Մտածելով, որ հանցագործ է տուն ներխուժել, նա վերցրել է ատրճանակը և կրակել դռան վրա: Սակայն հետագայում Պիստորիուսը հասկացել է, որ դա կարող էր իր ընկերուհին լինել և, կոտրելով դուռը, գտել է նրան հատակին:

Մարզիկը պնդում էր, որ չի ցանկացել ոչ մեկի վրա կրակել, սակայն վախեցած է եղել` մտածելով, որ իր տուն գող է մտել: Դտարանը, սակայն, ենթադրում էր, որ Պիստորիուսն անկեղծ չէ, որովհետև վերցրել է ատրճանակը և կրակել: Պարաօլիմպիական խաղերի մասնակիցը սպանությունը «պատահական» է անվանում:




Լրահոս