Կարելի է, չէ՞, մի քիչ կոռեկտ լինել. Շարմազանովը՝ Զուրաբյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ ոչ թե պատգամավորի ելույթ եմ լսում, այլ՝ ՀՀ գլխավոր դատախազի, որն արդեն մեղադրական եզրակացություն է ներկայացնում: Ազգային ժողովում  այսօր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի ելույթին այսպես արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նշենք, որ վերջինս Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների կատարման ու 2013 թվականի տարեկան հաշվետությունը հաստատելու նախագծի քննարկման ժամանակ մեղադրական ելույթով էր հանդես եկել՝ ասելով, թե պետությունը թալանում է ժողովրդին:

«Դուք խոսեցիք իրավական նիհիլիզմի մասին, ամեն ինչը մերժում եք:  Արման Սահակյանն ու Միքայել Մելքումյանը նախագիծը ներկայացրին, համաձայնություն հայտնեցին համագործակցել ընդդիմադիր հատվածի հետ ևս: «Պատրաստակամություն հայտնեցին հավելյալ փաստաթղթեր ուղարկել: Դուք այստեղ կանգնում եք, Հայաստանի թիվ մեկ քաղաքական ամբիոնից ասում եք` հենց այնպես թղթեր են: Կարելի է, չէ՞, մի քիչ կոռեկտ լինել»,-ընդգծեց Շարմազանովը` հորդորելով կոռեկտ լինել ու ԱԺ-ի ամբիոնը մեղադրյալի աթոռ չսարքել:




Լրահոս