Դատական կարգադրիչներն իրենց հանցավոր խմբի անդամ չեն համարում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես Armlur.am-ն ավելի վաղ հայտնել էր, այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, սկսվեց դատական կարգադրիչների մասով դատաքննությունը:

Նշենք, որ ամբաստանյալների մեծ մասն առաջադրված մեղադրանքներում իրենց մեղավոր ճանաչեց մասնակի. յուրացումների մասով ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում, իսկ կեղծ փաստաթղթերի մասով՝ ճանաչում են:

Անցնելով ապացույցների հետազոտման հաջորդականության վերաբերյալ քննարկումներին` կողմերը դիրքորոշում հայտնեցին, թե մինչև պարզ չդառնա Միսակ Մարտիրոսյանի և Անգին Ղուկասյանի մասով գործը կառանձնանա, թե ոչ, իրենք չեն կարող ապացույցների հետազոտման հաջորդականություն առաջարկել:

Սակայն նախագահողը ներկայացրեց հետևյալ հաջորդականությունը. սկզբում հարցաքննել 10 վկաներին, որոնք նույն գործի մեկ այլ մասով ամբաստանյալներ են, ապա հրավիրել թվով 99 դատակոչված վկաներին, հետո հետազոտել փորձագիտական եզրակացությունները, որից հետո հարցաքննել ամբաստանյալներին` ստորին օղակից վերին օղակ:

Մանրամասն` Armlur.am-ի տեսանյութում:




Լրահոս