Բրազիլիայի հավաքականի լեգենդ Պելեն իր կարծիքն է արտահայտել Արգենտինայի հավաքականում Լիոնել Մեսսիի հետագա հնարավորությունների մասին:
«Մեսսին դեռ կարող է հաղթել աշխարհի առաջնությունը: Նա շատ լավ ֆուտբոլիստ է, ով ունի հիանալի ֆիզիկական պատրաստվածություն և տեխնիկա: ԱԱ-2014-ի եզրափակչում կրած պարտությունը ոչինչ չի նշանակում: Նա դեռ հնարավորություն կունենա փայլել Ռուսաստանում», – ասել է Պելեն:
Հիշեցնենք, որ 2014թ. աշխարհի առաջնության ժամանակ Արգենտինայի հավաքականը զիջեց Գերմանիային: Նշենք նաև, որ հաջորդ աշխարհի առաջնությունը կանցկացվի Ռուսաստանում: