Հուրախություն մեզ` «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանը համալրվել է նոր, գիշերային գեղարվեստական լուսավորությամբ, հնչեղության համակարգերով եւ մի շարք պատմական գտածոներով, որոնց ընդհանուր թիվը հասել է 100-ի: Թանգարանում ցուցադրվում են տարբեր տարիներին հուշահամալիրի տարածքում կատարված պեղումների մասին պատմող բացառիկ փաստավավերագրական նյութեր, արխիվային լուսանկարներ, փաստաթղթեր, արժեքավոր աշխատություններ, մենագրություններ: Երեք ցուցասրահներում կազմակերպված մշտական ցուցադրությունը բաղկացած է հնագիտական, պատմական եւ ճարտարապետական բաժիններից, որտեղ ներկայացվում են VII-XIII դարերի հայ պատմիչների արժեքավոր վկայությունները «Զվարթնոց» տաճարի մասին:
Թանգարանի համալրման աշխատանքների համար ծախսվել է 18 մլն դրամ: Իսկ գիշերային լուսավորության նպատակով ներդրվել է 11.8 մլն դրամ, որից 10 մլն-ը հատկացրել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն` որպես նվիրատվություն, 1.8 մլն-ը` «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը:
ՈՒՐԱԽԱԼԻ ՓԱՍՏ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ