ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Փակ համարից շատ հաճախ զանգահարում են ինձ եւ լռում: Զանգերն այնքան շատ են, որ աշխատելիս խանգարում են ինձ: Խնդրում եմ ասել, թե ինչպես կարող եմ իմանալ զանգողի իրական համարը:

Արմինե Հայրոյան, 24 տարեկան, մատնահարդար


ՊԱՏԱՍԽԱՆ. «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի «Պահմտոցի» ծառայությունը բաժանորդներին հնարավորություն է տալիս զանգահարելիս, ըստ ցանկության, թաքցնել կամ ցուցադրել սեփական հեռախոսահամարը: «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի համաձայն` օպերատորը պարտավոր է ապահովել մուտքային զանգերի վերաբերյալ տեղեկատվության գաղտնիությունը եւ այն տրամադրել բաժանորդին միայն օրենքով նախատեսված դեպքերում:

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի հասարակայնության հետ
կապերի բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Միգուցե պահմտոցին տրամադրություն է բարձրացնում, բայց դրա հեռախոսային տարբերակն առավելապես զայրույթ եւ տհաճություն է առաջացնում: Բջջային կապի օպերատորները նշված ծառայության դիմաց բաժանորդներից, բնականաբար, ավելի մեծ գումարներ են ստանում` առանց հաշվի առնելու, որ դա տեղի է ունենում մարդկանց նյարդերի հաշվին: Կասկածից վեր է, որ համար թաքցնելու հնարավորության բացակայության դեպքում անանուն հեռախոսազանգերը գրեթե կբացառվեն:




Լրահոս