Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանագոտում այժմ խաղաղ է, կրակոցներ չկան: Օգտվելով հարաբերական անդորրից` մարդիկ զբաղված են իրենց գործերով: Սեպտեմբերի 6-ին սահմանամերձ Չորաթանի գյուղապետ, գյուղի ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար Վարուժան Բաղմանյանը ֆուտբոլային խաղի է հրավիրել Չինարիի վետերան ֆուտբոլիստներին:
Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանի ներկայացմամբ` չորաթանցիներն առաջարկել են, որպեսզի սահմանամերձ գյուղերի վետերան ֆուտբոլիստների մրցավեճին մասնակցեն 40-ից բարձր տարիք ունեցողները: Չինարեցիների կազմում ամենաավագ ֆուտբոլիստը եղել է 78 տարեկան, թիմում եղել են 60-ն անց չինարեցիներ:
Ս. Սաղոյանի խոսքերով` իրենց թիմի կազմում տարիքով ամենից երիտասարդը եղել է ինքը` 55 տարեկան; Իսկ չինարեցիների կազմն ավելի երիտասարդական էր: Ընկերական խաղն ավարտվել է 3:1 հաշվով` հօգուտ Չորաթանի: Ս. Սաղոյանի խոսքով` «ռեւանշ» խաղը կկայանա սեպտեմբերի 12-ին Չինարիի մարզադաշտում: