
Երեկ Լեռնային Ղարաբաղի հանրապետության գործող նախագահ Բակո Սահակյանն իր թեկնածությունն է առաջադրել հուլիսի 19-ին կայանալիք հանրապետության նախագահի ընտրություններում:Բակո Սահակյանը ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել ինքնաառաջադրման մասին փաստաթղթերը: Տվյալ պահին նա միակն է, ով հաստատել է նախագահական ընտրություններին մասնակցելու իր որոշումը: