Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանն արդեն սկսել է ինտենսիվ մարզումները: Այս մասին հայտնել է մոսկովյան ակումբի բժիշկ Վլադիսլավ Կորնիցկին:
Բժշկի խոսքով՝ այս հանգամանքը ֆուտբոլիստին հնարավորություն կտա համապատասխան մարզավիճակ ձեռք բերել ընդհանուր խմբում մարզվելու համար: