Ապրիլի 24-ին ` Հայոց Մեծ Եղեռնի զոհեր հիշատակի օրը, Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհը, ինչպես ամեն տարի այս տարի էլ մարդաշատ էր: 97 տարի առաջ սպանված անմեղ զոհերի հիշատակը հարգեցին Հայաստանում բնակվող գրեթե բոլոր հայերն ու մեզ հյուրընկալված սփյուռքահայերն ու արտերկրից ժամանակ հյուրերը: Իսկ ինչու՞ 1915 թվականին հայ ժողովուրդը ենթարկվեց ցեղասպանության. armlur.am-ը փորձեց հայրենի քաղաքական գործիչներից ճշտել` արդյոք 97 տարի առաջ էլ Հայաստանում առկա չէր միասնականության դեֆիցիտ, որի արդյունքը եղավ ապրիլի 24-ի կոտորածը: Այսօրվա պառակտված քաղաքական դաշտի ու 1915-ի միջեւ տարբերությունը շա՞տ մեծ է:Իրանահայ Մանվել Օշալյանի կարծիքով, Մենք պետք է միասնական լինենք ոչ միայն այս օրերին այլ նաև ցանկացած հարցում: “Մի բռունցք դառնալը կստիպի մեր թշնամուն հաշվի նստել մեզ հետ:Այն ժամանակ ամեն ինչ այլ էր, թեև հիմա էլ այլ հարցեր կան, որ առաջացնում են ներքին պառակտում,մարդիկ միասնական չեն “բազմակարծությունը առաջացնում է ներքին պառակտում, պետք է ժողովուրդը զգոն լինի և կարողանա միասնականություն ցուցաբերել”,- ասաց Օշալյանը: “Այսօր մենք ունենք Հայաստանի Հանրապետություն, պետականություն , հաղթական բանակ և վարում ենք արտաքին հստակ քաղաքականություն, մեր ձայնն ավելի բարձր է հնչում և նույնականացնել միասնականության այն ժամանակվա հարցը ներկայիս ներկայիս իրականության հետ սխալ կլինի”,-այս տեսակետը armlur.am-ի հետ զրույցում հայտնեց ՕԵԿ ներկայացուցիչ Մհեր Շահգելդյանը: Նրա կարծիքով, խնդիրը նրանում է, որ մենք այսօր պետք է գտնենք համախբման մեխանիզմներ և ոչ թե պետք է նստենք և մտածենք, որ լավ կլիներ,որ միասնական լինեինք այլ մասին գտնեինք հստակ ուղիները: Ըստ ՕԵԿ ներկայացուցչի այսօր այդ ճանապարհին ենք մնում է լավ աշխատենք, որ ունենանք: Կոմունիստական կուսակցության առաջնորդ Ռուբեն Թովմասյանը միասնականությունը լավ բան է համարում: “Բայն այն է, որ այն ժամանակ անկիրթ, անպաշտպան հասարակություն էր, իսկ այսօր մենք շատ ավելին ունենք: Սովետական կարգերի հաստատումից հետո և մինչև այսօր էլ մնացել և մնալու ենք հզոր երկիր,-ասել է նա:Մենք զոհ գնացինք ոչ թե ներքին պառակտվածության, այլ մեր դյուրահավատության համար :Ներքին դաշտի պայքարը, բազմակարծություն դա նորմալ երևույթ է “,-այս մասին նշեց Ժառանգության խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը:Ըստ նրա `մենք միայն քաղաքական մշակույթի բարձրացման խնդիր ունենք և պետք է ամեն ինչ անենք, որ մեր երկրում բազմակարծությունը թշնամանքի չվերածվի: ՀԱԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը այլ համազոմանն է “Եղեռնի այն բոլոր համայնքները, որոնք դիմադրություն են ցույց տվել թուրքին հիմանականում առանց կորուստների դուրս են եկել թուրքի ճիրաններից, իսկ նրանք, ովքեր սպասել են լավ կյանքի, կոտորվել են: Նույն իրավիճակն է և հիմա “,-ասաց ՀԱԿ ներկայացուցիչը :
ԱՀԱԶԱՆԳ. ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՖԻՑԻՏ ԿԱ ԵՐԿՐՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ