
Այսօր Ծիծեեռնակաբերդ տանող ճանապարհին հոգեհանգստի հաց էր մատուցվում: Այն կազմակերպել էր “Խաղաղության աշխարհ” կանանց միջազգային միության նախագահ Սիլվա Եղիազարյանը: Հոգեհանգստի հացի սեղանին դրված էին քաշած ձու և կարտոֆիլ, կանաչեղեն, հաց, հյութեր և գինի: Սեղանի կողքին դրված ցուցանակի վրա գրված էր. “Հարգելի հայրենակիցներ, անմեղ զոհերի հիշատակին մատուցվում է անվճար հոգեհանգստի հաց: Սիլվա Եղիազարյանի կողմից”:
Դեպի Ծիծեռնակաբերդ բարձրացողներից ոմանք մոտենում էին սեղանին և ավելի հաճախ որևէ բան խմում: