
Ապրիլի 20-ին “Ժողովուրդ” օրաթերթը հրապարակել էր, որ Երևանի թիվ 190 դպրոցում Աժ պատգամավոր Սամվել Սլեքսանյանն ու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանը ընտրակաշառք են բաժանել: Այս հրապարակումը հիմք ընդունելով Աժ պատգամավորի թեկնածու, ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանը դիմել է թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով` Ալեքսանյանի գրանցումը չեղյալ հայտարարելու համար: Եվ ահա երեկ “ժողովուրդ” օրաթերթի խմբագրություն էր զանգահարել պատգամավորի թեկնածու Սամվել Ալեքսանյանը` հայտարարելու, որ պատրաստվում է “ժողովուրդ” օրաթերթին դատի տալ:”Ես ձեզ դատի եմ տալու, որ իմ մասին սուտ-սուտ բաներ եք գրել: Ինչի՞ եք գրել, թե ես կաշառք եմ բաժանել: Տենց բան չկա, հերքեք”,- մասնավորապես ասել է Ալեքսանյանը:Թերթն իր հերթին նշում է, որ սպասում Է Սամվել Ալեքսանյանի ներկայացնելիք հայցին: