
ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը փորձում է նախընտրական քարոզարշավի շրջանում պեղել այնպիսի ուժերի, մարդկանց, որոնցից հնարավոր կլինի կորզել ՀՀԿ-ին սատարելու ,մասին հայտարարություններ: Նախօրեին նրա ու ԱՊՀ երկրներում հունական համայնքների խորհրդի նախագահ հվան Մավիդիի հետ հանդիպումը նրա փնտրտուքների դրական արդյունքն է: Թերթի տեղեկություններով, Շարմազանովի համառ պնդումների արդյունքում է կայացել Մավիդիի հետ հանդիպումը, որի ժամանակ վերջինս հայտարարել է, թե ՀՀԿ-ին են սատարելու: Թերթը նաև հիշեցնում է, որ Շարմազանովը ևս Հայաստանում