Երկիր. Տիգրան Սարգսյանն օրերս հերթական անգամ խիստ բարկացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ասում են օրերս վարչապետ Տիգրան Սարգսյանը հերթական անգամ խիստ բարկացել է, “ձեռքն էլ սեղանին խփել”, բայց ոչ այն պատճառով, որ չի լուծվում Քաջարան գյուղի հարցը, այլ, որ չի կիրառվում մոտ երկու ամիս առաջ ընդունված կառավարության որոշումը, համաձայն որի գագալցակայաններում հին լիցքավորող սարքերը պետք է փոխարինվեն նոր դիսպենսորներով: Թերթի տեղեկություններով Տիգրան Սարգսյանը ցանկացել է հարցն անձամբ կարգավորել և տույժի ենթարկել գագալցակայաններին, բայց կրքերը հանդարտեցրել են “վերևներից”: Քանի որ գազալցակայանների զգալի մասը պատկանում են ոչ պատահական մարդկանց, նրան հորդորել են, սպասել մինչև ընտրությունների ավարտը, հետո նոր գործի անցնել: Թերթի տեղեկություններով նոր դիսպենսորների ներկրման գործում ներգրավված է և շահագրգռվածություն ունի նրա հարազատ եղբայրը` Չինաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը:




Լրահոս