Չորրորդ ինքնիշխանություն. Իշխանությանը դեմ գնացողներին սպառնում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ որոշ մարզերում ու համայնքներում բացի այն, որ ընտրական գործընթացները զուգորդվում են ընտրակաշառքներով (կլինի դա մուրաբաների թե լատինամերիկյան սուրճերի տեսքով` կապ չունի), մի դեպքում ընտրությունները հորով-մորով անելու համար հատուկ նշանակության “դեսանտներ” են իջեցվում` քրեական հեղինակությունների մակարդակով, ապա մյուս կոդմից էլ ընտրողներին բարոյական տեսանկյունից են ,խփումե` դիմելով մի պարզունակ քայլի. ,Ասա ում ես ընտրելու, ասեմ` քանի ամիս ես փարոս ստանալուե: “ՉԻ” տեղեկություններով, այս առումով պատկերը բավականին խայտառակ է հատկապես մարզերում, ուր մարզպետարանների ու քաղաքապետարանի “հարց լուծող” աշխատակիցներից շատերը այս օրերին Ադիբեկյանի հացը կտրած սոցհարցումներ են անցկացնում մարզի բնակիչների շրջանում, և եթե նրանցից մեկնումեկը միամտաբար խոստովանում է, որ չի պատրաստվում իր ձայնը տալ ՀՀԿ-ին, ՕԵԿ-ին կամ հազար ֆրոնտով կրակող “Ժառանգությանը”, ապա տվյալ հարցվածին առաջին անգամվա համար խիստ նկատողություն են տալիս ու մատ թափ տալով հեռանում, որ հաջորդ սոցհարցման ժամանակ նրանց ուղղակի կկտրեն փարոսից ու կտեսնեն, թե ինչ է նշանակում իշխանությանը դեմ գնալ: Այ քեզ բան, բա ասում էիք “Ժառանգությունը” ուրիշ երկրի ժառա՞նգ է, թև՞ այս միամիտներին մի քանի տարով ,բրոնյաե էիք արել, չէինք իմանում:Ի դեպ, ,ՉԻե-ին ահազանզած քաղաքացիներից շատերը, որոնք հասկանալի պատճառներով չեն ցանկացել հրապարակել իրենց անունները, անկեղծ խոստովանել են, որ փարոսից զրկվելու դեպքում անգամ իրենք չեն պատրաստվում ոչ մեկի գերին ու ճորտը դառնալ:
 




Լրահոս