Այսօր Խրուշչովի մահվան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 11-ը ԽՄԿԿ առաջին քարտուղար, ԽՍՀՄ մինիստրների խորհրդի նախագահ, Խորհրդային Միության հերոս, Սոցիալիստական աշխատանքի եռակի հերոս Նիկիտա Խրուշչովի մահվան օրն է:

Նա 1930-ական թթ. սկսել է զբաղեցնել բարձր պաշտոններ։ Եղել է Ուկրաինայի կոմկուսի առաջին քարտուղար, Հայրենական պատերազմի տարիներին (1941-1945)` տարբեր ռազմաճակատների ռազմական խորհրդի անդամ։ 1953 թ.՝ Ստալինի մահից հետո, հաղթել է իշխանության համար մղվող պայքարում։

Իշխանության գալուց հետո հանդես է եկել Ստալինյան բռնությունների սուր քննադատությանբ, չնայած որ ինքն էլ ժամանակին հատուկ դաժանությամբ է աչքի ընկել հակակոմունիստական տարրերի դեմ պայքարելիս։ Մեծ քանակությամբ բռնադատվածների ներում է շնորհել։ Փորձել է հաստատել ժողովրդավարություն, ազատականացնել տնտեսությունը։ Սակայն կուսակցության հետադիմական ուժերը 1964թ. կազմակերպեցին դավադրություն և նրան հեռացրին իշխանությունից։




Լրահոս