«Մանչեսթեր Յունայթեդը» ներկայացրել է Ֆալկաոյին և Բլինդին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մանչեսթեր Յունայթեդը» ներկայացրել է թիմի նորեկներ` Կոլումբիայի հավաքականի հարձակվող Ռադամել Ֆալկաոյին եւ Հոլանդիայի հավաքականի պաշտպան Դեյլի Բլինդին:

«Վան Գալը շատ խիստ մարզիչ է: Նա ուսումնասիրում է յուրաքանչյուր հանդիպում: Ես ուրախ եմ դարձյալ աշխատել նրա հետ: Վան Գալից շատ բան եմ սովորել»,- ասել է  Բլինդը:

«Երբ ես խաղում էի «Պորտու»-ում եւ «Ատլետիկո»-ում՝ միշտ ցանկանում էի կատարելագործվել եւ երազում էի տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդի» նման թիմ: Այժմ ես ցանկանում եմ այստեղ մնալ երկար տարիներ»,- ասել է Ֆալկաոն:

1




Լրահոս