
Երեկ`ապրիլի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Ալավերդիում:
Ինչպես armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13.00-ի սահմաններում Ալավերքի քաղաքի Մադան թաղամասում 61-ամյա Սանասար Օսյանը, վարելով Կամազ 5511 մակնիշի 394 ՍԼ 38 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և գլորվել ձորը: Վթարի հետևանքով մարմնական վնասվածքներով Ալավերդի բժշկական կենտրոն է տեղափոխվել Կամազ-ի ուղևորը՝ 61-ամյա Գառնիկ Էվոյանը: Դեպքի վայր են մեկնել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի տեսուչները՝ հրամանատար Վարդան Նարգիզյանի և նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար Արա Գրիգորյանը: Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ հետաքննիչ Մխիթար Գիշյանը: