Լոնդոնի «Չելսի»-ն հայտարարել է բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուայի հետ պայմանագրի երկաձագման մասին:
Նոր պայմանագիրը նախատեսված է հինգ տարվա համար: «Ես շատ ուրախ եմ պայմանագրի երկարաձգման համար: Լավ է, որ առաջիկա հինգ տարիների իմ ճակատագիրը որոշված է: Հիմա ես պետք է կենտրոնանամ խաղի վրա», – Կուրտուայի խոսքերն է մեջբերում «Չելսի»-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Կուրտուան 2011-ին է տեղափոխվել անգլիական ակումբ: