Armenian text to speach

Պուտինը տեղը կփոխի Մեդվեդեվի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach
ՌԴ գործող վարչապետ ու ընտրված նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երդմնակալության արարողությունից հետո կհեռանա իշխող “Եդինայա Ռոսիա” կուսակցության նախագահի պաշտոնից եւ այդ տեղը կառաջարկի Դմիտրի Մեդվեդեւին։ “Մայիսի 7-ին նախանշված երդմնակալությունից հետո ես ճիշտ եմ համարում վայր դնել “Եդինայա Ռոսիա” կուսակցության նախագահի լիազորությունները։ Նախագահի պաշտոնը վերքաղաքական է, ու նա համախմբող դեր պետք է ունենա”,-հայտարարել է Պուտինը կուսակցության ղեկավարության հետ ունեցած հանդիպման ժամանակ։ “Եդինայա Ռոսիա”-ի բարձրագույն խորհրդի նախագահ Բորիս Գրիզլովը տեղեկացրել է, որ կուսակցությունը պատրաստ է պաշտպանել Մեդվեդեւի թեկնածությունը։ Պուտինն իր հերթին հավելել է, որ դա միջազգայնորեն ընդունված գործելաոճ է, երբ “կառավարությունը հենվում է խորհրդարանական մեծամասնության վրա”։ Հիշեցնենք, որ Պուտինն ամենայն հավանականությամբ վարչապետի պաշտոնը կառաջարկի Մեդվեդեւին։
“Եդինայա Ռոսիա”-ի նախագահի պաշտոնը ստեղծվել է 2008-ի ապրիլին, երբ կուսակցության համագումարում փոփոխություններ մտցվեցին կանոնադրության մեջ։ Համագումարի հաջորդ օրն այդ պաշտոնն առաջարկվեց Պուտինին։ Կանոնադրության համաձայն, նա անսահմանափակ իշխանություն ստացավ կուսակցությունում։



Լրահոս