
Արտակարգ իրավիճակների նախարարություն ապրիլի 24-ին, ժամը 17.00-ին “1-03” ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Վեդի-Դաշտաքար ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չպարզված հանգամանքներում “Ուազ 31519” մակնիշի 26 ԼՕ 213 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ճամփեզրյա արգելապատնեշին՝ վնասելով գազատար խողովակի հենասյունը:Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը` շտապօգնության աշխատակիցները վարորդ` 1991 թ. ծնված Վարազդատ Ալոյանին և ուղևոր` 1993 թ. ծնված Ռուբիկ Ասատրյանին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացրել են Վեդի քաղաքի հիվանդանոց:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: