Արարատի մարզի Արտաշատ քաղաքում կրակոցներից տուժած Աբրահամ Պողոսյանը, որը առավել հայտնի է «Զինագործ Նիկոլ» անվամբ, վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել է հիվանդասենյակ: Armlur.am-ի հետ զրույցում նրա դուստրը` Մարիամը, ասաց, որ իր հոր վիճակը շարունակում է ծանր մնալ:
Նշենք, որ Աբրահամի ուղղությամբ կրակել էին իր իսկ տան դիմաց: Հայտնի է, որ նրա վրա կրակել է Արտաշատի բնակիչ Խորեն Հովհաննիսյանը: Armlur.am-ի հետ զրույցում Աբրահամի կինը նշեց, թե իր ամուսինը թշնամիներ, պարտք ու պահանջ եւ այլ խնդիրներ չուներ: Թե ինչն էր կատարվածի պատճառը, ըստ երեւույթին, ցույց կտա քննությունը:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել օգոստոսի 26-ի գիշերը: