Այվազովսկու կտավը ռեկորդ է սահմանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ապրիլի 24-ին Լոնդոնում անցկացված գեղարվեստական աճուրդում գնի հերթական ռեկորդն է սահմանել աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու (1817-1900) կտավներից մեկը։
“Sothebyևs-ում կայացած աճուրդի ժամանակ “Տեսարան Կոստանդնուպոլսից ու Բոսֆորի նեղուցից” կտավը վաճառվել է ավելի քան 3 միլիոն ֆունտ ստեռլինգով (ավելի քան 5 մլն դոլար)”,-հայտնել է աճուրդային տան ներկայացուցիչը։ Գնորդը ցանկացել է անհայտ մնալ։1856 թվականին ստեղծված կտավի նախնական գինը 1.8 մլն ֆունտ ստեռլինգ է եղել։
Այվազովսկու նկարների նախկին ռեկորդը սահմանվել էր 2007-ին, երբ “Կոստանդնուպոլիսը՝ լուսաբացին” կտավի համար վճարվել էր 2.7 միլիոն ֆունտ սթեռլինգ։




Լրահոս