Պապիկը ցանկացել է սպանել գյուղնախարար Սերգո Կարապետյանին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին արտառոց դեպք է տեղի ունեցել ՀՀ Կառավարության երրորդ մասնաշենքում: ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակիցներից մեկը «Ժողովուրդ»-ին պատմեց, որ օրերս մի պապիկ է եկել նախարարության շենք, պառկել աստիճաններին եւ պահանջել ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին: Պապիկը հայտարարել է, որ նախարարության շենք է գնացել, որպեսզի սպանի գյուղնախարար Կարապետյանին, որը «սուտ է խոսում, թե գյուղացին լավ է ապրում եւ այս տարի բերքի տարի է եղել»: «Որտեղ տեսնեմ նրան, սպանելու եմ: Ո՞վ է ասում, որ այսօր գյուղացին լավ է ապրում»,- զայրացած բղավել է քաղաքացին: Մեզ հասած տեղեկություններով՝ տարածքը հսկող ոստիկաններին մի կերպ է հաջողվել հանդարտեցնել զայրացած պապիկին եւ ուղարկել տուն: Հուսանք՝ նա այլեւս նման ցանկությամբ չի հանդիպի իր իմիջի համար անիմաստ հազարավոր դոլարներ ծախսող գյուղնախարարին»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս