
Ապրիլի 25-ը մալարիայի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Մալարիան վարակիչ հիվանդություն է, ընթանում է պարբերաբար կրկնվող դողի նոպաներով։ Փոխանցվում է հատուկ տեսակի մոծակների միջոցով։ Աշխարհի հարյուրավոր երկրներ տեղակայված են մալարիայի տեղաճարակային տարածքում և շուրջ 2 միլիարդ մարդ ապրում է մալարիայի մշտական սպառնալիքի ներքո:
Թեեւ Հայաստանում գրանցվում են մալարիայի դեպքեր, բայց նախապատրաստվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից Հայաստանի վկայագրումը` որպես մալարիայից ազատ գոտի: