«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտնվել է անելանելի իրավիճակում: Բանն այն է, որ նրա ղեկավարած կառավարությանը ոչ մի կերպ չի հաջողվում պետական բյուջեի մուտքերն ապահովել, որպեսզի 2015 թվականի բյուջեն ներկայացնի: Բանն այն է, որ նախկինում տրվել են աշխատավարձ բարձրացնելու մասին խոստումներ, սակայն այսօր պարզվում է, որ բյուջեում այդքան գումար չկա: Սակայն ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե իրականում նման բան չկա. «Ուրեմն ձեզ ասեմ, որ մենք ունենք առաջին կիսամյակի հաշվետվությունը ու առաջին կիսամյակի համաձայն՝ հարկային պարտավորությունները 100 տոկոսով, ծրագրի համաձայն՝ կատարվել է»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: