Սուրիկ Խաչատրյանը ջանքեր է գործադրում մարզպետի պաշտոնին վերադառնալու համար. «Հայկական ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ էներգետիկայի նախկին նախարար Արմեն Մովսիսյանը շարունակում է հերքել, թե ինքը Սյունիքի մարզպետի պաշտոնի հավակնորդներից է: «Այդ թեմայով ինձ հետ միայն դուք եք խոսել», – երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է նա:
Սյունիքի մարզպետի թափուր մնացած պաշտոնի շուրջ ինտրիգ է ձևավորվել, որովհետև ակնհայտ է, որ Սուրիկ Խաչատրյանը լրջագույն ջանքեր է գործադրում այդ պաշտոնին վերադառնալու համար: Մարզպետի թեկնածու համարվում է նաև սպորտի և երիտասարդության փոխնախարար Խաչիկ Ասրյանը, բայց նա նույնպես օրեր առաջ ասել է, թե որևէ առաջարկ չի ստացել: Իշխանության մեր աղբյուրները, չբացառելով վերը հիշատակված թեկնածություններից որևէ մեկը, չեն բացառում նաև, որ կարող է մարզպետ նշանակվել անսպասելի մեկը: Բայց սրա հավանականությունը դժվար է գնահատել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս